Ռեպպերը ներողություն է հայտնել հակաամերիկյան երգի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 14:13

Հարավային կորեացի ռեպպեր Psy-ը, ով հայտնի դարձավ իր

” Gangnam Style” երգով, ներողությունէ հայտնել ամերիկացիներից

այն բանի համար, որ 2004թ-ի մի ներկայացման ընթացքում ասել է. “ամերիկացի զինվորները պետք է մահանան դանդաղ և ցավոտ մահով”:

Նա ներողությունը հայտնել է տոնական համերգից երկու

օր առաջ, որին պլանավորվում է ներկա գտնվել նախագահ Օբաման իր ընտանիքի հետ: Ամենամյան աս բարեգործական ակցիան ուղղված է երեխաների ազգային բժշկական կենտրոնին:

Psy-ը զղջում է, որ իրաքյան պատերազմի ընթացքում Սեուլում տեղի ունեցած

համերգի ժամանակ իր բառերով նա ցավ է պատճառել մարդկանց:

Այդ ժամանակ երկրում տիրում էր հակաամերիկյան

տրամադրվածություն՝ Իրաքում իսլամական զինյալների

կողմից կորեացի միսիոների սպանության և ամերիկացի

զինվորների կողմից ավտովթարի պատճառով երկու

13-ամյա կորեացի աղջիկների սպանության հետևանքով:

Psy -ը հայտարարել է. «Ես հպարտ եմ ԱՄՆ-ում կրթված

հարավային կորեացի լինելու համար, ևես բնակվել եմ

ԱՄՆ-ում կյանքիս նշանակալի ժամանակահատվածում:

Ես գիտակցում եմամերիկացի զինծառայողների և կանանց

կատարած  զոհաբերությունները՝ իմ երկրում և ողջաշխարհում

ազատությունը և ժողովրդավարությունը պաշտպանելու համար»:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply