Կանխվել է «Վանաձոր» ՔԿՀ-ից 3 կալանավորի փախուստի փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2012 13:43

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, խմբակային փախուստի փորձ են կանխել:

Պատիժը կրող երեք դատապարտյալներ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատված և այն քողարկել մաստակով:

Զննությամբ սեղանի ոտքի և վերևի հատվածի արանքից, ինչպես նաև դատապարտյալներից մեկի կոշիկի միջից (սուբինատոր) հայտնաբերվել են մետաղասղոցի երկու թիթեղները:

Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply