Վթարի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության սերիալներից մեկի դերասանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2012 13:35

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի այսօր` դեկտեմբերի 8-ին, ժամը 02.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը պարզվում է) Երևանի Կիևյան փողոցի թիվ 8 շենքի մոտ բախվել է «Կիա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «Կիա»-ի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ինչպես տեղեկացել է news.am-ը, վթարի ենթարկվածներից մեկը  «Շանթ» հեռուստաընկերության սերիալներում խաղացող դերասաններից մեկը` 24-ամյա Գուրգեն Մելքումյանն է:

Վթարի հետեւանքով «Կիա»-ի վարորդը եւ նրա ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Վ. Հովսեփյանն ու նրա ուղեւոր 28-ամյա Անդրանիկ Հակոբյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, 23-ամյա Դավիթ Պողոյանը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորները ստացել են կոտրվածքներ: «Կիայի» ուղեւորներից մեկն էլ 24-ամյա Գուրգեն Մելքումյանն է, ով այժմ նկարահանվում է «Շանթի» «Մաեստրո» սերիալում` որպես Նուռի դերակատար: Նա «Բանակում» սերիալի Սեւակի դերակատարն էր: Երիտասարդը ավարտել է Թատերական ինստիտուտը, ամուսնացած չէ: «Էրեբունի»  բժշկական կենտրոնի  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Գուրգեն Մելքումյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության: «Նա ստացել է կոտրվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկների հսկողության տակ է»,- ասել է  Շուշան Հունանյանը:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply