Աջակցություն՝ սիրիահայ ուսանողներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2012 13:23

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մասին։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Սիրիահայ ուսանողները ծրագրին մասնակցելու և համապատասխան աջակցություն ստանալու համար մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամ պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, մեկ լուսանկար (3×4 չափի), դիմում (դիմումի ձևը ներբեռնել heh.am կայքից), տեղեկանք բուհից, տեղեկանք ՀՀ սփյուռքի նախարարությունից։ Հայտերը ներկայացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (Տերյան 74), աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00)։

Սիրիահայ ուսանողների հայտերը կամփոփվեն մինչև դեկտեմբերի 20-ը։ Ուսման վարձերը կփոխհատուցվեն մինչև դեկտեմբերի 25-ը։

Մանրամասների համար զանգահարել 010 56 79 22։

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply