«Կներեք երեխաներ, բայց Ձմեռ պապ իրականում գոյություն չունի». ուսուցչուհու խոստովանությունը զայրացրել է ծնողներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 13:13

Մեծ Բրիտանիայում ուսուցչուհու խոստովանությունը աշակերտներին, որ Ձմեռ պապը գոյություն չունի, քննադատության է արժանացել զայրացած ծնողների կողմից:

Ուսուցչուհին քերականության դասին ութից ինը տարեկան երեխաներին ավանդույթի համաձայն հանձնարարել է գրել նամակ Ձմեռ պապիկին: Այնուհետև դասի ընթացքում նշել է, որ նրանց համար նվերներ բերող մարդը իրականում գոյություն չունի, ինչը և տոնը անիմաստ է դարձրել երեխաների համար:

Մեծ Բրիտանիայի Դորսեթի կոմսության Քրայսչըրչ քաղաքի դպրոցը բազմաթիվ բողոքներ է ստացել անհանգստացած ծնողներից: Նրանցից մեկը նշում է, որ ուսուցչուհին նախքան ձմեռ պապի գոյությունը ժխտելը, ասել է, որ այն երեխաները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց տոները փչանան, փակեն ականջները:

Դպրոցի ուսմասվար Սայմոն Ադորիան ընդունել է, որ ուսուցիչը սխալ է գործել` նմանատիպ բան ասելով, երբ երեխաներից մեկը նրա հետ սկսել է վիճել Ձմեռ պապի գոյության հարցի շուրջ: Նա նշել է, որ ուսուցիչը կատարվածից հետո իրեն շատ վատ է զգում` ավելացնելով, որ նմանատիպ դեպք իրենց դպրոցում նախկինում տեղի չի ունեցել, և իրենք միշտ մնացած դպրոցների պես, ավանդական ձևով նշել են ամանորը:

Royal Mail-ը երեխաների տոնական ոգին պահելու համար նրանց էլեկտրոնային հասցեներին ուղարկել է հիշեցում, որ Ձմեռ պապի նամակները պետք է ուղարկված լինեն մինչև դեկտեմբերի 14-ը:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply