Զոհեր և վիրավոր ավտոճանապարհային պատահարների հետևանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2012 13:03

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին  բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 1968 թ. ծնված Սամվել Գևորգյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Նույն օրը երեկոյան` ժամը 21.00-ի սահմաններում, 1948 թ. ծնված Ռուբիկ Ոսկանյանի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 25-րդ կմ-ին` «Թթու ջուր» կոչվող հատվածում, կամրջի վրա, բախվել է ճամփեզրի բետոնյա պատնեշին:

Պատահարի հետևանքով Ոսկանյանը տեղում մահացել: Կատարվում է քննություն:

Նույն օրը` ժամը 22.50-ին, ավտովթար է տեղի ունեցել նաև Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին: «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply