Օլիմպիական խաղերի չեմպիոնը չի մանակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 20, 2010 14:21

Ռուսաստանցի օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե մեդալակիր Եվգենի Պլյուշչենկոն չի մասնակցի մարտի 23 -ին Իտալիայի Թուրին  քաղաքի մարզապալատում մեկնարկելիք այս տարվա գեղասահքի աշխարհի առաջնությանը:Այդ մասին հայտնել է նրա մարզիչը` Ալեքսեյ Միշինը: Վերջինս տեղեկացրել է, որ Վանկուվերում կայացած օլիմպիական խաղերից հետո չեմպիոնը ծնկի շրջանում ցավեր ունի: Հիշեցնենք, որ Կանադայում կայացած այդ ստուգատեսում նա դարձել էր երկրորդ մրցանակակիր: Իսկ իր առաջին արծաթե պարգևին մենասահորդը տիրացել էր ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում 2002-ին կայացած օլիմպիական խաղերում: 2006-ին Թուրինում անցկացված օլիմպիական խաղերում նա հաղթող էր հռչակվել:

Դիտվել է 2352 անգամ:
Print Friendly

Leave a Reply