Ադրբեջանցի պատգամավորը Թուրքիայում խոսել է ղարաբաղյան հարցի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2012 11:50

Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր Գանիրե Փաշաևան, մասնակցելով թուրքական Գիրեսուն քաղաքի համանուն համալսարանի կողմից կազմակերպված սևծովյան միջազգային սիմպոզիումին, ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին և ղարաբաղյան հարցին: «Այս հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որպեսզի Եվրամիության մեջ տարբեր երկրների պատգամավորների հետ հաճախ քննարկումներ անենք, լուծում գտնելու համար նախաձեռնությունների դիմենք: Սակայն այն պարագայում, երբ Հայաստանը ադրբեջանական հողերը հետ չի վերադարձնում, փախստականներն էլ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, համագործակցությունը հնարավոր չէ: Մենք չենք կարող համագործակցել մի երկրի հետ, որը օկուպացրել է մեր հողերը»,-պատգամավորի խոսքերն է վկայակոչում թուրքական «Radikal»–ը:

Այնուհետև ադրբեջանցի պատգամավորը իր խոսքում նշել է, որ իրենք խաղաղություն են ուզում, իսկ հայկական կողմը մերժում է հարցի լուծման իրենց բոլոր առաջարկները, այդ պատճառով էլ մինջև օրս առաջընթաց չի գրանցվել:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply