ՀԱՄԱՍ շարժումը տոնում է իր 25-ամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 11:47

ՀԱՄԱՍ-ի պոլիտբյուրոյի ղեկավար Հալիդ Մեշալը երեկ ժամանել է Գազայի հատված, որպեսզի մասնակցի պաղեստինյան շարժման հիմնադրման 25-ամյակին նվիրված տոնակատարությանը: Նշվում է, որ վերջին 45 տարում սա Մաշալի առաջին այցելությունն է Գազա: Մեշալը սկզբում այցելել է Շեյխ Այմեդ Յասինի տուն, որը զոհվել էր 2004 թվականին իսրայելական մահափորձի հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`ՀԱՄԱՍ շարժումն իր հիմնադրման տարելիցի կապակցությամբ մեծամասշտաբ միջոցառումներ է կազմակերպել: Դրանց շրջանակում այսօր ՀԱՄԱՍ-ի առաջնորդը ելույթով հանդես կգա և կդիմի Գազայի ժողովրդին, իսկ վաղը կայցելի իսրայելական հարձակման հետևանքով զոհված պաղեստինցիների ընտանիքներին:

Նշենք, որ ՀԱՄԱՍ շարժան հիմքը դրվել է 1987 թվականի դեկտեմբերի 14-ին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդությամբ:

Դիտվել է 655 անգամ:
Print Friendly

Leave a Reply