ՀՀ նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2012 11:32

2013թ-ի ՀՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց, որ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ ըստ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի «Հանրապետության նախագահական ընտրություններն անցկացվում են հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Իսկ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն նախագահի ընտրության օրվա մասին ԿԸՀ նախագահը հանդես է գալիս քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply