Գյումրիում մտադիր են նոր տեքստիլ կոմբինա՞տ կառուցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2012 10:54

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Գյումրիում մտադիր են նոր տեքստիլ կոմբինատ կառուցել:

Հինը` «Լենտեքստիլը», որտեղ 27 հազար մարդ էր աշխատում, և բանվորներ կային ԽՍՀՄ տարբեր երկրներից, փլվեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ:

Քաղաքապետարանին մոտ կանգնած թերթի աղբյուրներն ասում են, որ նոր կոմբինատն ավելի համեստ աշխատուժ կունենա, և որ վերջինիս հիմնադրման համար գումարներ ներգրավելու շուրջ քաղաքապետարանը բանակցություններ է վարում եվրոպական երկրներից մեկի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply