Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 20, 2010 14:17
Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացվող շախմատի «Ամբեր» մրցաշարի վեցերորդ տուրում Լևոն Արոնյանը վերելքով անցկացրեց մրցամարտը ադրբեջանցի Վուգար Հաշիմովի հետ:Այս ստուգատեսում անհաջող հանդես եկող Արոնյանը Հաշիմիովի նկատմամբ առավելության հասավ «կույր»` առանց խաղատախտակին նայելու անցկացրած պարտիայում: Իսկ մրցակիցների «արագ» շախմատի կանոններով կայացած հանդիպումում գրանցվեց խաղաղ արդյունք: Այսպիսով, ընդհանուր 1,5: 0,5 հաշվով մեր շախմատիստը պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցչին: Այդուհանդերձ, Արոնյանը զգալիորեն ետ է մնում առաջատարներից: Լևոնը վաստակել է 5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Նրանից կես միավոր պակաս ունի ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Յոթերորդ տուրում Արոնյանի մրցակիցն է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:






Facebook
Tweet This
Email This Post
