«168 ժամ». Դավիթ Հարությունյանը՝ արդարադատության նախարա՞ր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2012 10:31

Ըստ լավատեղյակ աղբյուրների, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է նախագահական ընտրություններից հետո կրկին վերադառնալ իր նախկին պաշտոնին: Այդ մասին գրում է«168 ժամ» թերթը։

«Հարությունյանին խորհրդարանական գործունեությունն այնքան էլ դուր չի գալիս, եւ նա գրեթե 6-ամյա ընդմիջումից հետո ցանկանում է վերադառնալ կառավարություն:

Հարությունյանի ցանկության մասին տեղյակ է նաեւ արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանը, ով, ըստ մեր աղբյուրների, բավական խուճապային տրամադրության մեջ է: Հենց այդ պատճառով, նա անընդհատ փորձում է հաճոյանալ Հարությունյանին, այդ թվում եւ՝ հրապարակային միջոցառումների ժամանակ, ընդունելով նրա գերազանցությունն իր նկատմամբ:

Թովմասյանը, թերեւս, հույս ունի, որ այդկերպ կկարողանա հետ պահել Հարությունյանին իր ցանկության իրագործումից»,- գրում է «168 ժամը»։

Դիտվել է 628 անգամ:
Print Friendly

Leave a Reply