Քեյթ Միդլթոնի հղիության մասին տեղեկություններ տված բուժքույրն ինքնասպան է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2012 10:02

Ողբերգական ավարտ է ունեցել այս շաբաթվա սկզբին ավստրալացի լրագրողների  կատակը:

Ավստրալիայի ռադիոկայանի երկու հաղորդավար զանգահարել էին թագավոր Էդվարդ  VII –ի անունը կրող մասնավոր հոսպիտալ ու ներկայացել թագուհի Եղիսաբեթ  II-ի ու արքայազն Չարլզի անունից և հարցրել, թե ինչպես է զգում իրեն Քեյթ Միդլթոնը, Քեմբրիջի հերցոգուհին, արքայազն Ուիլյամի կինը:

Դրանից մի քանի ժամ առաջ Քեյթին հոսպիտալացրել էին սուր  տոքսիկոզով: Այդպես բոլորն իմացան, որ Քեյթը հղի է:

Զանգին պատասխանած բուժքույրը բարեսրտորեն ու սիրալիր, բավական մանրամասն տեղեկացրել է ավստրալացի լրագրողներին Միդլթոնի վիճակը, կարծելով, թե խոսում է թագուհու ու արքայազնի հետ: Իհարկե, կինը չգիտակցելով, ողջ աշխարհին ի լուր  փաստորեն հայտնել է մի բժշկական տեղեկություն, որը շատ գաղտնի բնույթ ուներ:

Դեկտեմբերի 7-ին բրիտանական մամուլը տեղեկացրեց, որ բուժքույրը մեռած է հայտնաբերվել հոսպիտալից ոչ հեռու: Հիմքեր կան ենթադրելու, որ նա ինքնասպան է եղել:

 

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply