“Հրաշալի դարի” ոդիսականից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 7, 2012 21:24
ԱԶԿ Ստամբուլի պատգամավոր Օքթայ Սարալը, տեղեկացնելով, որ “Muhteşem Yüzyıl” (Հրաշալի դար) սերիալի հեռարձակումը դադարեցնելու համար օրենքի նախագիծ է ներկայացվել, ասել է, որ արգելվելուց հետո 2013թ. առաջին ամիսներից “Հրաշալի դար” սերիալը չի հեռարձակվելու:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի քննադատությամբ վերջին ժամանակներս քննարկման առարկա դարձած այս սերիալը ավարտին է հասնում: ԱԶԿ պատգամավոր Օքթայ Սարայը ԱԶԿ խմբին ներկայացրել է օրենքի նախագիծ` ուղղված պատմական դեպքերը և իրադարձությունները արհամարհող, նվաստացնող և ձևափոխող ֆիլմերի դեմ: “Սրանից հետո մեր ընկերները թուրքական հասարակության ընտանիքի կառուցվածքին համապատասխան, մեր երիտասարդներին, երեխաներին չվախեցնող, մեր լեզվի սահմաններից դուրս չեկող սերիալ են ստեղծելու”,-նշել է Սարայը:






Facebook
Tweet This
Email This Post
