Ստորագրահավաքը շարունակվում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 20, 2010 11:51

SAVE Cinema Moscow Open-Air Hall Ֆեյբուքում ստեղծված խումբը շարունակում է  զանգվածային ստորագրահավաքը ուղղված ՀՀ իշխանություններին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության համար։

Ստորագրահավաքը սկսվում է ամեն օր ժամը 17-19-ը Թամանյանի արձանի մոտ, որին կարող է միանալ ցանկացած քաղաքացի, ով անտարեբր չէ դահլիճի ապագայի նկատմամբ։

Համացանցում տեղադրված է ստորագրության թերթիկը [http://dl.dropbox.com/u/995249/petition.pdf] որը կարելի է  բեռնել և  մեկ ստորագրության փոխարեն և 19 ստորագրությամբ միանալ քաղաքացիական համընդհանուր նախաձեռնությանը:

Խմբի նախաձեռնության ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն «Անկախին» ասաց, որ երեկ երեկոյան ստորագրահավաքին արդեն միացել են 3500 հոգի, իսկ իրենց է միացել նաև Արթուր Մեշչյանը:

Դիտվել է 2384 անգամ:
Print Friendly

Leave a Reply