Աշխարհի ամենահսկա և տարեց ծառերը ոչնչանում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 19:16

Գիտնականները ուրբաթ օրը ահազանգել են տարեց և հսկա ծառերի մահացության աննախադեպ աճի մասին:
Ավստրալիայի և ԱՄՆ-ի համալսարանների գիտնականները պնդում են, որ համաշխարհային էկոհամակարգը վտանգի մեջ է, և հին ու հսկա ծառերի միակ փրկությունը՝ իրենց պաշտպանության քաղաքականություն մշակելն է:
Ուսումնասիրության համար օգտագործվել են շվեդական անտառային տեղեկագիրը: Նրանք բացահայտել են հսկա ծառերի համատարած ոչնչացում:
Ոչնչացման եզրին են 100-300 տարեկան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի, Հարավային Ամերիկայի, Լատինական Ամերիկայի և Ավստրալիայի բոլոր լայնություններում գտնվող ծառերը:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply