Վաշինգտոն նահանգը օրինականացնում է մարիխուանայի օգտագործումը

Օրվա լուր | | December 7, 2012 17:43

Կեսգիշերային մարիխուանայի խնջույքները ամենուր էին Ամերիկայի արևմտյան նահանգ Վաշինգտոնում, երբ ուժի մեջ մտավ նոր օրենքը: Նոյեմբերի 6-ին  նահանգում անցկացվել էր մարիխուանայի մասնավոր սպառման օրինականացման հանրաքվե:
Նոր օրենքը թույլատրում է 21 տարեկանը լրացած բոլոր մարդկանց օգտագործել միչև 28 գրամ մարիխուանա:
Մի շարք նահանգներ օրինականացրել էին մարիխուանայի օգտագործումը միայն բժշկական նպատակներով, սական Վաշինգտոնն առաջինն էր, որը դա արեց զուտ հաճույքի համար:
Կոլորադո նահանգը անցած ամսվա ընթացքում ընդունել է նմանատիպ օրենք, սակայն նահանգի բնակիչները ստիպված կլինեն սպասել մինչև հունվարի 5-ը պատիժ չկրելու համար:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply