Օբամայի հետընտրական վարկանիշը բարձրանում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 7, 2012 17:36
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2011թ. մայիսից հետո (երբ սպանեցին Ուսամա բեն Լադենին) ունի ամենաբարձր վարկանիշը, հայտնում է Associated Press-ը:
Օբամայի հավանության վարկանիշը հասնում է 57%-ի, որը 5%-ով բարձր է նախընտրական շրջանում ունեցած վարկանշից: Հարցվողների 42%-ը պատասխանել է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ, ինչը 7%-ով բարձր է 2009թ. ցուցանիշից:
Մեծամասնության կարծիքով, նախագահին կհաջողվի բարելավել տնտեսությունը երկրորդ ժամկետում:
Ամերիկացիների կարծիքը բաժանված է այն հարցի շուրջ, թե ինչպիսի նախագահ է եղել Օբաման: Համաձայն 37%-ի, նա եղել է միջինից բարձր: 36%-ը պաշտոնավարումը գնահատել են միջինից ցածր: Մյուս քառորդը գնահատում է միջին:
Իր առաջին ժամկետի սկզբնական շրջանում նախագահին հաջողվել էր ձեռք բերել առավել բարձր վարկանիշ:
Associated Press-GfK հարցումները անցկացվել են նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Ամերիկայի տարածքում: Այն իրականացվել է 1002 չափահասների հետ հեռախոսային և բջջային հարցազրույցների միջոցով:






Facebook
Tweet This
Email This Post
