Ճանապարհի մերկասառույցի պատճառով կադաստրի աշխատակիցները Հրազդան քաղաքի մոտ վթարի են ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2012 17:20

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Չարենացավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Տիգրան Հարությունյանը, վարելով «Միցուբիշի Իո» մակնիշի 15 ՏՕ 681 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաք մտնող կամրջի մոտ, շրջադարձ կատարելու ժամանակ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով ավտոմեքենան ընկել է ջրահեռացման առվակի մեջ, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի հետ եղել են ևս 3 ուղևորներ և, բարեբախտաբար, նրանք ևս չեն տուժել:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վարորդն ու ուղևորները աշխատում են Կոտայքի մարզի կադաստրում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply