Սանայում բացվել է եմենցի նկարչուհիների ցուցահանդեսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 17:23

Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող Թուրքական տանը բացվել է եմենցի նկարչուհիների ցուցահանդեսը: Եմենի մշակույթի փոխնախարար Հաջիբա Հադադը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպման համար:

«Եմենցի կանայք սկսում են աստիճանաբար ակտիվ դեր խաղալ երկրի քաղաքական և մշակույթային կյանքում: Մենք երջանիկ ենք, որ կարողացանք կազմակերպել այս ցուցահանդեսը: Նախաձերնության հեղինակը Եմենում թուրքական դեսպանի կինն է: Մեր երկրների հարաբերություննեը սերտանում են թուրքական պաշտոնյաների`Եմեն կատարած այցերի շնորհիվ»,-«Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է փոխնախարարը:

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply