Երևան-Հրազդան ավտոճանապարհի մերկասառույցի պատճառով ՌԴ քաղաքացին «Նիսսան»-ով բախվել է «06»-ին. կա զոհ և վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2012 17:02

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում ՌԴ քաղաքացի 29-ամյա Վալենտին Կոռոյը, վարելով «Նիսսան» մակնիշի 887 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Սևան ընթացող Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 29-ամյա Վահե Դավթյանի վարած «Վազ 2106» մակնիշի 89 MR 999 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 44-ամյա Սամվել Գևորգյանը տեղում մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառը ճանապարհային մերկասառույցն է, իսկ Հրազդան քաղաքի «Ճանշինը» ոչ մի աշխատանք չի կատարել աղի և ավազի լցման ուղղությամբ:

Վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Այս պահին տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ քարշակ ավտոմեքենաներ են բերել վթարի վայր, որպեսզի մեքենաները տեղափոխվեն ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply