Ի պատիվ մեր բռնցքամարտիկի հաղթանակի բարձրացվեց եռագույնը, հնչեցվեց Հայաստանի օրհներգը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 7, 2012 17:10

Երևանի մարզահամերգային համալիրում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նիկոլ Հարությունովը դարձավ  չեմպիոն:

Մոսկվայում բնակվող, սակայն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող  81 կգ քաշային Հարությունովը եզրափակիչ մրցամարտում 13:9 հաշվով առավելության հասավ շոտլանդացի Սքոթ Էնթոնի Ֆորեսթի նկատմամբ: Ընդ որում, Նիկոլը  բոլոր ռաունդներում էլ ուժեղ էր մրցակցից: Այդ են վկայում գրանցված հաշիվները` 2:1, 5:4, 6:4:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները աշխարհի առաջնությունում տիրացան մեկական ոսկե և բրոնզե մեդալի: Ավելի վաղ 3-րդ մրցանակակիր էր դարձել +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը:

Հարությունովին ոսկե մեդալը հանձնեց  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Շառուկյանը: Ի պատիվ մեր բռնցքամարտիկի հաղթանակի բարձրացվեց եռագույնը, հնչեցվեց Հայաստանի օրհներգը:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply