Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2012 16:58

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը Սյունիքում և Վայոց ձորում, 11-ի ցերեկը արևմտյան շրջաններում, 12-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյուն: Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:Երևանում`

Դեկտեմբերի 8-ին սպասվում են տեղումներ, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-12-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:Երևանի դեկտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան 15.40C (1940 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -18.30C (1941 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 1.20C

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply