Կանայք ՄԻՇՏ սիրել են զարդեր կրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 16:40

Մ.թ.ա 1550թ.  պատկանող նրբորեն մշակված բրոնզե գլխազարդով  գանգը ցուցադրության է հանվել:

Հնարավոր է, որ այս կինը ապրել է հազարավոր տարիներ առաջ, սակայն նա 21-րդ դարի աղջիկների մեծամասնության նման զարդեղենի սիրահար է եղել:

Արևելյան Գերմանիայի Հալլե քաղաքի մաս կազմող Րոխլից շրջանում նոր երկաթգծի ռելսեր կառուցելու ժամանակ հայտնաբերված կնոջ կմախքը պատկանում է մ.թ.ա 1550-1250 թվականներին:

Միջին բրոնզեդարյան  կնոջ կմախքը գլխին կրում էր նրբորեն մշակված բրոնզյա լարերից պատրաստված գլխազարդ:

Կմախքը ներկայումս ցուցադրվում է Հալլեի Նախապատմության պետական թանգարանում, որի աշխատակիցների հայտարարությամբ նմանատիպ զարդեր էլի են  գտնվել  առանձին և ցրված վիճակում:

Թանգարանի մամուլի բաժնի աշխատակից Թոմոկո Էմերլինգը նշում է, որ գտածոն գիտնականներին պատկերացում տվեց այն մասին, թե ինչպես էին այդ դարաշրջանի կանայք կրում նմանատիպ զարդերը:

Հնադարյան կմախքը, որը պեղվել էր 2008թ-ին, դեկտեմբերի 6-ին ցուցադրության է հանվել Գերմանիայի թանգարանում:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply