Ճապոնիայում 7,3 բալ հզորությամբ երկրաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 15:39

Դեկտեմբերի 7-ին, առավոտյան, Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերի մոտ  հզեր երկրաշարժ է եղել: Ինչպես վստահեցնում են օդերևութաբանները, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7,3 բալ, ըստ Ռիխտերի սանդղակի: Ցնցումները զգացվել են նաև Տոկիոյում: Դեռևս տեղեկություններ չկան տուժածների ու կորուստների մասին:

Ինչպես հայտնում են տեղական լրատվական գործակալությունները, Սանդաի քաղաքում, որտեղ 2011-ի փետրվարի երյրաշարժից 20 հազար մարդ էր զոհվել, այսօր առավոտյան հազարավոր շենքեր են ցնցվել:

Չնայած, ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնել էին, որ ցունամիի վտանգ չկա,  սակայն արդեն 1 մետր բարձրությամբ ցունամիի է եղել Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի մոտ:

 

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply