Հայաստանը միացել է ֆրանսիական “Ամենակարճ օր” կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 7, 2012 16:24

Հայաստանը 2012 թվականին միացել է Ֆրանսիայում  արդեն ավանդական  դարձած “Ամենակարճ օր”  կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, որի ընթացքում 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31-ը) երկրի ամբողջ  տարծքում կցուցադրվեն 1000-ից ավելի  ֆրանսիական անիմացիոն, խաղարկային, վավերագրական կարճ` մինչեւ 59 րոպե տեւողությամբ ֆիլմեր: Հայաստանի եւ Ֆրանսիայի  ազգային կինոկենտրոնների միջեւ համագորկցության համաձայնագրի շրջանականերում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան եւս մեկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու ֆրանսիական կինոյին:  Ֆրանսիացիների այս հետաքրքիր եւ ուսանելի ակցիային  անցյալ տարի արդեն միացել են 12 երկիր, իսկ այս տարի դրանց թիվն արդեն  40 է:

Երեւանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում (Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական իստիտուտ, Սլավոնական համալսարան, Նարեկացի արվեստի կենտրոն, “Նաիրի” կինոթատրոն, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպություն,  Հ1 հեռուստաընկերությունը եւ “Արմենիա” հոլդինգը) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունը: Ֆրանսիական կողմից ներկայացված 187 ֆիլմից ցուցադրության համար ընտրվել եւ հաստավել է 70-ը: Յուրաքանչյուր կազմակերպություն, արդեն ընտրված 70 ֆիլմից կկազմի իր  կինոծրագիրը: Կինոցուցադրումները կմեկնարկեն դեկտեմբերի 21-ից եւ կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply