ԱՄՆ-ում ամուսինները 16-ամյա աղջկան վերածել են սեքս ստրկուհու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 15:25

ԱՄՆ Միսսուրի նահանգում  մանկապիղծ-սադիստների ամուսնական զույգը տարիներ շարունակ բռնության է ենթարկել անչափահաս հաշմանդամ աղջկան:

47-ամյա Մերլին Բեգլին Լիբանանից ու նրա 45-ամյա ամուսինը` Էդվարդը,  համոզված իրենց անպատժելիության մեջ, նույնիսկ իրենց արարքների լուսանկարներն են տեղադրել  սադոմազոխիստների նորաձև պոռնագրաֆիական բնույթի ամսագրում:

Հիմա ամուսինները մեղադրյալների աթոռին են: Գործի նյութերի համաձայն, չարագործները ծանոթացել  են մտավոր հետամնաց  աղջկա հետ  2002-ի փետրվարին: Աղջիկը փախել էր  իրեն որդեգրած ծնողներից, ու Բեգլի ամուսիններն առանց ջանքի կարողացել  են նրան համոզել ապրել իրենց հետ: Բեգլիները նրան թմրանյութ են տվել ու բռնությունների ենթարկել. պիրսինգի գործիքներ, էլեկտրաշոկ ու ջրով կտտանք:

Հետաքննությունը պարզեց, որ 7 տարի շարունակ Էդվարդ Բեգլին ոչ միայն բռնաբարել է, այլև գումար աշխատել իր արարքների լուսանկարները հրապարակելով:

2007-ին  Hustler’s Taboo ամսագրի շապիկին տեղադրել է  կապկպված ու մերկ, նվաստացնող դիրքով աղջկա լուսանկարը, իսկ անկյունում  ինքը` “Վարպետ Էդ”մակագրությամբ: Ամսագրում մանրամասն նկարագրված են   Բեգլիների տանը կազմակերպված խրախճանքները:

Դրանից հետո նա համացանցում հայտարարություն է տեղադրել, որում առաջարկում է  իր խնամարկյալի հետ զանազան բնույթի  բռնությունների մասնակցել` դրա դիմաց վճարելով ինչով կամենան` ծխախոտ ու  նույնիսկ միս: 2006 և 2007-ին Էդվարդ Բեգլին իր սեքս-ստրկուհուն Կալիֆոռնիա է բերել ու ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել:  Բեգլի զույգի հետքի վրա  իրավապահներն ընկան միայն 2009-ին:

Դա պատահեց այն ժամանակ, երբ հերթական սադոմազոխիստական սեանսի ժամանակ աղջիկը դադարեց շնչել: Էդվարդը 911-ի փրկարարներին ստիպված  էր կանչել, որոնք խեղճին հոսպիտալացնելու վճիռ կայացրին:

Իսկ իրենց արդարացման համար նրանք ասել են, որ աղջկան  իրենց խնամքի տակ են առել բարի նկատառումներով, որ իբր  աղջիկը սկզբում սկսել է հանդիպել իրենց որդու հետ, սակայն երբ նրանք բաժանվել են, աղջիկը տեղ չի ունեցել գնալու: Կինը, եթե իր  մեղքն ընդունի, ապա պայմանական ժամկետ կստանա, իսկ նրա ամուսինը` ցմահ բանտարկություն:

Դիտվել է 1852 անգամ:
Print Friendly

Leave a Reply