Ըստ Գալուստ Սահակյանի` ՀՀ ոստիկանապետը կարող է պատժել նաև նախագահի եղբորորդուն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2012 15:14

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի` ընդդիմությունն ինչ-որ հայեցակարգեր է քննարկում, և այդ քննարկումների մոտիվացիան հիմնականում այն է, թե ինչպես անեն, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտից դուրս գա:

«Ոչինչ, որ մենք միասին գաղափարախուսություն չունենք, զաթո կամք ունենք և ժամ առաջ ուզում ենք գանք իշխանության»-այսպես ցիտեց Գալուստ Սահակյանը, ըստ իրեն, ընդդիմության դիրքորոշումը:

Շարունակելով իր գնահատականները` Սահակյանն ասաց. «Հենց մի բան էլ խոսում ես, ասում են` «միլիոնավոր մեր ընտրողները ինչպես կվերաբերվեն ձեզ»` չմտածելով, որ ժողովրդին «ծառայատիպ»-ի  տեղ են դրել:  Մտածում են, որ մարդիկ իրենց ընտանիքներում նստած երեկոները խոսում են, թե որ քաղաքական գործչին են ավելի շատ սիրում»:

Այսօր «Անկախ»-ը հետաքրքրվեց Գալուստ Սահակյանից, թե արդյոք ՀՀ ոստիկանապետի «հզոր, օրինապաշտ բռունցքը» տարածվում է նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի, մասնավորապես, նրա եղբորորդու արարքների վրա: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նախ ասաց, որ պետք չէ մամուլում հրապարակված տեղեկություններով կողմնորոշվել` նկատի ունենալով Գագիկ Շամշյանի հայտնած ավտովթարը, հետո էլ վստահեցրեց, որ Հայստանում անպատժելի մարդիկ չկան, եթե նույնիսկ նախագահի եղբորորդին հանցանք կատարի, ոստիկանապետն անպայման համապատասխան պատիժ կսահմանի նրա համար:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply