Գալուստ Սահակյանը կարծում է, որ ԲՀԿ-ն «արջի ծառայություն» է մատուցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2012 15:06

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու նրա գլխավորած պատվիրակության այցին Բրյուսել և այնտեղ արված հայտարարություններին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց. «Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն էն կուսակցությունն է կամ Գագիկ Ծառուկյանն այն մարդը, որ նման անհեթեթ, անդեմ հայտարարություններ կարող էր անել, մանավանդ որ ուղղվածություն չունի: Առավելևս, դա ոչ պաշտոնական հանդիպում էր եղել: Մի քիչ տխուր էր ներկայացվել, սովորական մարդը որ կարդա, կմտածի, թե ամբողջ Եվրոպան ոտքի էր կանգնել և լսում էր ԲՀԿ-ին»:

Գ. Սահակյանն ասաց նաև, որ իր կարծիքով արջի ծառայություն են մատուցել` ներկայացնելով մի փաստաթուղթ, որն ինձ համար էդպես հավանական չի թվում:

Սահակյանն  իր դիրքորոշումը հայտնեց նաև Էդուարդ Շարմազանովի` ԲՀԿ-ի բրյուսելյան այցի վերաբերյալ հայտնած գնահատականներին` ասելով, որ Շարմազանովի գնահատականներն այն հարցը չէ, որ մենք նստեինք քննարկեինք ու պատասխան նախապատրաստեինք:

«Որպես քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը կարող է իր կարծիքը հայտնել, իհարկե կարծիքը բնութագրական էր, և չեմ կարծում, որ էն սահմանները, որ մենք մշտապես կիրառում ենք այլ կուսակցությունների մասին գնահատականներ տալիս, դրանից անցել է»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` ևս մեկ անգամ հաստատելով վերը նշված իր միտքը, որ Շարմազանովի գնահատականններով ևս փորձել է ցույց տալ, որ այդ ամենն ուղղակի «արջի ծառայություն էր»:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 640 անգամ:
Print Friendly

Leave a Reply