Հեղինե Բիշարյանի բառապաշարը «տժժալուց» այն կողմ չի անցնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2012 15:03

Հեղինե Բիշարյանը այս անգամ ևս աչքի ընկավ իր յուրահատուկ, «խիստ էթիկական» և «խիստ կոռեկտ» բառապաշարով լրագրողների հետ զրույցում:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում նա նախ, քաղաքավարություն դրսևորելով, հարգանքի խոսք ասաց երկրաշարժի զոհերի հիշատակին, այնուհետև երբ լրագրողների հարցերը լսեց, սովորության համաձայն նյարդայնացավ:

Լրագրողների հարցերն այս անգամ վերաբերում էին հիմանականում Գագիկ Ծառուկյանի` Բրյուսել կատարած այցին: «Օրինաց երկիր» խնբակցության ղեկավարը, անդրադառնալով  այս հարցին, ասաց, որ «դրսում նման հայատարարություններ չեն անում: Բիշարյանը այսպիսի պատասխան տվեց այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը տիկին Բիշարյանին հիշեցրեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանի հետ Արթուր Բաղդասարյանի սրճարանային խոսակցությունը:

Այնուհետեև, շարունակելով իր մեկնաբանությունը այդ զրույցի վերաբերյալ, Բիշարյանը մեղմ ասած, ոչ պաշտոնական և քաղաքավարի բառապաշարով ասաց բառացիորեն հետևյալը. «Դա սրճարանում անձնական զրույց է եղել, երբ ձեռի հետ խոսվել էր նաև այդ թեմայի մասին: Բա որ թեկնածու ունենայինք, ո~նց կտժժայիք»:

Հիշեցնենք, որ խոսքը 2007-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ ՕԵԿ նախագահի գաղտնալսված զրույցի մասին է, որը մեծ սկանդալ էր դարձել այդ օրերին: Արթուր Բաղդասարյանն անգամ այդ օրերին երկրի նախագահի կողմից մեղադրվեց պետական դավաճանության համար:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply