Էրդողանն էլի անդրադարձել է «Փառավոր դար» սերիալին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 14:48

Թուրքիայի վարչապետ Էրդողանը կրկին քննադատել է «Muhteşem Yüzyıl»  (Փառավոր դար) սերիալը: Նա նշել է, որ սերիալում փորձում են ցույց տալ, թե թուրքական պատմությունը բաղկացած է միայն պատերազմներից, ինտրիգներից և հարեմից. «Ոչ ոք չի ուզում խոսել և չի խոսում մեր պատմությունը ձևավորած, ուղղություն տված գրիչների և գրքերի մասին»:

Էրդողանը մասնակցել է «Թուրքիայի ինովացիոն շաբաթ»-ի բացման արարողությանը: Ընդգծելով կրթված մարդկանց կարևորությունը` նա մաև նշել է. «Այսօր ուր ուզում եք գնացեք, ամենուրեք կտեսնեք «Made in Turkey»:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply