Օրինաց երկրից և Արթուր Բաղդասարյանից նախանձի՞ց են «ցխկվում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2012 14:52

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցին, հայտարարեց, որ այն 2 պարզաբանում տվեց հանրությանը` նախ, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է, երկրորդ, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է:

Հարցին, թե ինչպես եք վերաբերում Բրյուսելում Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչած քննադատություններին, հատկապես, որ նա հանդիսանում է անվտանգության խորհրդի անդամ, Բիշարյանը խուսափեց հստակ կարծիք հայտնել: Նա ընդհանրական ձևով ակնարկեց, որ ճիշտ չի համարում նման պահվածքը:

Այդ ժամանակ լրագրողներից մեկը Բիշարյանին հիշեցրեց ՕԵԿ առաջնորդի` Արթուր Բաղդասարյանի ընդդիմադիր եղած ժամանակներում արտասահմանցի գործընկերների մոտ Հայաստանի հասցեին արված քննադատությունների մասին: Բիշարյանին այդ դա խիստ վրդովեցրեց. «Ստում եք»,-ասաց նա լրագրողին:

Լրագորղը հիշեցրեց Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ ունեցած աղմկահարույց զրույցը, որին Բիշարյանն արձագանքեց. «Նախ դա դրսում չէր, երկրորդ` դա ընդամենը երևանյան սրճարաններից մեկում ձեռքի հետ տեղի ունեցած զրույց էր»:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ կողքից ավելացրեց. «Չարությունից և նախանձից դրդված` ցխկվում են, տրաքվում են ոչ միայն ՕԵԿ-ից, այլև Արթուր Բաղդասարյանից,-ասաց նա` հույս հայտնելով, որ այդ «պայթյուններն» իրենց շրջապատին վնաս չեն տա:

«Բա որ թեկնածու ունենայինք,  ոնց կտժժային»,-հավելեց Բիշարյանը:

Վերջին թեժ քննարկումներին ճեպազրույցներիի դահլիճում էր գտնվում նաև հաջորդ բանախոսը` ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, որը նախքան ճեպազրույցին անցնելը լրագրողներին հարցրեց` «Լավ տժժացի՞ք»` ի նկատի ունենալով ՕԵԿ-լրագրողներ բուռն զրույցը:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply