Գյուլին բողոքելու համար աքսորվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 14:44

 Թուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետարանի ESHOT ձեռնարկության գլխավոր վարչությունում որպես ավտոբուսի վարորդ աշխատող Դունդար Քոնուքը, ով նամազ անելու համար երկու անգամ նկատողություն էր ստացել, Թուրքիայի նախագահից օգնություն խնդրելու պատճառով աքսորվել է:

Ինչպես նշում է «Zaman» թերթը, Քոնուքը նամազ անելու համար երկու անգամ նկատողություն է ստացել, իսկ աշխատանքային ժամերն էլ երկու անգամ ավելացրել են: Իր վիճակը ներկայացնելու համար նա նամակով դիմել է նախագահին և վարչապետին ու խնդրել հարցին լուծում տալ: Դրանից հետո հարցը լուծելու համար Քոնուքին կանչում են Իզմիրի քաղաքապետարան: Սակայն նրան անսպասելիորեն աքսորել են`փոխելով Քոնուքի աշխատավայրը, որը բավականին հեռու է գտնվում:

Դիտվել է 631 անգամ:
Print Friendly

Leave a Reply