Բամբասանքը գրասենյակում ստիպում է ավելի արդյունավետ աշխատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 14:41

Գրասենյակային  բամբասանքը սովորաբար դիտվում է որպես ժամանակի կորուստ:

Սակայն իրականում այն պետք է խրախուսել, քանի որ այն օգնում է «մեկուսացնել» գործից խուսափող մարդկանց՝ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելով:

Գիտնականները պարզել են, որ ամենօրյա 10 խոսակցությունից 9-ը կազմում են բամբասանքները:

Դանիացի  մի խումբ գիտնականներ պարզել են, որ դրանք չարամտորեն չեն արվում:

Բամբասանքը օգտագործվում է գործընկերներին գործից խուսափող աշխատակիցների մասին տեղեկացնելու համար: Բամբասանքից խուսափելու համար նույնիսկ գործից խուսափող աշխատակիցները ստիպված համագործակցում և աշխատում են:

Բիանկա Բերսման, ով ղեկավարում էր Ամեստերդամի համալսարանում իրականացվող հետազոտությունը, նշում է, որ բամբասանքը միշտ չէ, որ բացասական  հատկություններ է ունենում:

Նա նաև նշել է, որ բամբասանքը մարդկանց հնարավորություն է տալիս հավաքվել և հավաստիացնել իրենց ունեցած ինֆորմացիան, հաճույք ստանալ միմյանց հետ շփումից, ինչպես նաև պաշտպանել իրենց խումբը:

Հեղինակի հետազոտության արդյունքները հրապարակվել են Applied Social Psychology ամսագրում, և ցույց են տալիս, որ բամբասանքը կարևոր դերակատարություն է ունեցել նաև մարդու էվոլյուցիայի ընթացքում:

Ավելի քան 220 ուսանողների խնդրել են նկարագրել իրենց վերջին բամբասանքը և դրա դրդապատճառները: Պարզվել է, որ բամբասելու հիմնական դրդապատճառ է հանդիսանում տեղեկատվության հավաքագրումը և ճշտումը:

Երկրորդ ուսումնասիրության արդյունքում նույն մասնակիցներին հարցրել են`  նրանք իրենց աշխատանքից խուսափող աշխատակցից  կբամբասեին  իրենց ընկերոջ, թե գործընկերոջ հետ:

Այս պարագայում մարդիկ առավել հակված են իրենց աշխատակիցներից բամբասել իրենց գործընկերոջը, որը նույն խմբին է պատկանում, քան ընկերոջը:

Ուսանողները, որոնք նախընտրում էին գործից խուսափող աշխատակցից բամբասել իրենց գործընկերոջ հետ, որպես բամբասանքի գլխավոր դրդապատճառ նշում էին իրենց խմբի պաշտպանումը:

Վերջին ուսումնասիրության ժամանակ 123 ուսանողների խնդրեցին պատկերացնել, որ իրենց կուրսընկերը կամ վաղեմի ընկերներից մեկը բամբասում է իրենց հետ ինչ-որ մեկից:

Այս պարագայում, երբ մարդիկ մտածում են, որ իրենց ընկերը բամբասում է գործից խուսափող մարդուց իրենց խմբի պաշտպանության համար, նրանք բամբասանքը դիտարկում են առավելապես որպես սոցիալական իրադրություն, քան անմարդկային վարվելակերպ:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply