Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանի մասին. «Կին պատգամավոր է, ասել, ասել է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2012 14:02

Գալուստ Սահակյանը կարծում է, որ այսօր դեկտեմբերի 7-ն է և պետք չէ հումորներ անել` փորձելով խուսափել լրագրողներից մեկի փոքր-ինչ սարկազմ պարունակող հարցից:

ՀՀԿ-խմբակցության ղեկավարը, սակայն չկարողացավ չպատասխանել լրագրողի հարցին, այն է, «Քիչ առաջ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևելյան և Արևմտյան Հայաստանների, Ջավախքի և Արցախի հավաքական թեկնածուն է: Այս դեպքում ու՞մ թեկնածուն է Սերժ Սարգսյանը և ինչի վրա է նրա հույսը»:

«Նախ կարծում եմ` էսօր դեկտեմբերի 7-ն է և պիտի մի քիչ ավելի զուսպ լինել,-ասաց Սահակյանն ու մի պահ ընդմիջումից հետո շարունակեց.-կին պատգամավոր է, ասել, ասել է: Լավ ա հարևան երկրների մասին բան չի ասել»:

Ի դեպ, Գալուստ Սահակյանն այսօր մի փոքր ավելի լուրջ էր տրամադրված լրագրողների հարցերին, չնայած որ մերթ ընդ մերթ չէր խուսափում իրեն հատուկ հումորով պատասխաններից:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply