Մագնուս Կառլսենը գլխավորում է շախմատի գերմրցաշարի աղյուսակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 7, 2012 13:46

Լոնդոնում կազմակերպված շախմատի գերմրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանն ազատ էր: Չորս պարտիաներն էլ արդյունավետ էին: Մագնուս Կառլսենը, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթեց Մայքլ Ադամսին: Վլադիմիր Կրամնիկն առավելության հասավ  Լյուկ Մաքշեյնի, Հիկարու Նակամուրան` Հուդիթ Պոլգարի, Վիշվանաթհան Անանդը` Գևեյն Ջոնսի նկատմամբ:

Կառլսենը վաստակած 13 միավորով գլխավորում է աղյուսակը: Նրանից երկու միավոր  պակաս ունի  Կրամնիկը: Նակամուրան հավաքել է 8, Ադամսը` 7, Անանդը` 6, Արոնյանը` 4, Ջոնսը` 2 միավոր: Պոլգարն ու Մաքշեյնը ձեռք են բերել  մեկական միավոր:

Հերթական  տուրում Արոնյանն ուժերը կչափի  Կրամնիկի հետ:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply