Ինքնաշեն ատրճանակ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման ենթարկվածի գոտկատեղից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 7, 2012 13:06

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սուրեն Պողոսյանին:
Անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, որում տեղադրված էր ատրճանակին հարմարեցված 1 փամփուշտ, իսկ տաբատի աջ և ձախ գրպաններից՝ նույնատիպ մեկական փամփուշտ:
Ըստ Ս. Պողոսյանի հայտարարության` ատրճանակին նմանվող սարքը պատրաստել է տնային պայմաններում, իսկ փամփուշտները գնել է «Դինամո» մարզահամալիրին կից շուկայից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 3585 անգամ:
Print Friendly

Leave a Reply