Թուրքական կեղծիքները մինչև ու՞ ր են հասնելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 13:01

 Թուրքական «Haber 7» կայքում տեղ է գտել դոկտոր, պրոֆեսոր Աթա Աթունի «Հայկական ստերը մինչև ու՞ր են գնալու» վերնագրով հոդվածը, որը վերջինս հրապարակել է նաև իր անձնական կայքում: Ահա, թե ինչ է գրում Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական պաշտոնական թեզի ևս մեկ ջատագովը:

«Հայկական պնդումների վերաբերյալ օտար աղբյուրներ, գրքեր, փաստաթղթեր, ուսումնասիրություններ կարդալով, սկսեցի ավելի լավ հասկանալ, թե դրանք ինչպիսի մի հորինվածք են: Պարզ է, որ Ամերիկայում շահառու մի խումբ կա, որը իր գոյությունը պահպանում է հայկական արմատներ ունեցող ամերիկացիների և եվրոպացիներից ստացած փողերով: Որպեսզի ճշմարտությունը ի հայտ չգա, նրանք չեն ցանկանում, որ հայ և թուրք պատմաբանները միասին նստեն և հարցը քննարկեն»:

Այնուհետև հեղինակը սկսում է խոսել Շյուքրու Սերվեր Այայի հեղինակած և տարվա սկզբին լույս ընծայվելիք  գրքի մասին, որտեղ  անհեթեթ բաներ են խոսվում, թե իբր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Մորգենթաունի հուշերը իրականում նա չի գրել, այլ երկու հայ պարոնների`Արշակ Շմավոնյանի և Հակոբ Անտոնյանի պատմածների հիման վրա Բուրթոն Հենդրիչն է գրել, որի համար շատ մեծ գումար է ստացել:

Վերջում Աթա Աթունը բոլորին կոչ է անում լույս տեսնելուն պես կարդալ այդ գիրքը`հավատացնելով, թե «Շյուքրու եղբոր նման մասնագետների գրքերի և հոդվածների շնորհիվ աշխարհը մի օր կհասկանա ճշմարտությունը»:

Ահա և պատմական իրականության խեղաթյուրման ևս մեկ փորձ: Մենք կարող ենք միայն զարմանալ այս անբարո արարքների վրա և հեղինակ Աթա Աթունին ի պատասխան ասել`«Թուրքական կեղծիքները մինչև ու՞ր են հասնելու»:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply