Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության հուշարձան է կանգնեցվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 12:57

Կալիֆորնիա նահանգի հայաշատ Պասադենայում շուտով Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան է կանգնեցվելու: Այդ կապակցությամբ ստեղծվել է հատուկ կոմիտե, որը ստացել է հուշարձանի կառուցման համար 17 տարբեր նախագիծ:

Ինչպես հաղորդում է  «Ակոս»-ը` ընտությունը կատարելու է երեք հոգուց կազմված ընտրյալ ժյուրին, որն իր աշխատանքները սկսել է դեկտեմբերի մեկից: Ժյուրիի կազմում ընդգրկվել են բավական հայտնի ճարտարապետներ: Նրանց կարծիքը քննարկվելու է, իսկ վերջնական որոշումը ընդունվելու է գլխավոր կոմիտեի կողմից:

Դիտվել է 565 անգամ:
Print Friendly

Leave a Reply