Լեոնել Մեսին դարձել է «Turkish Airlines»–ի դեմքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 12:53

 Իսպանական Բարսելոնայի աստղային  հարձակվող Լեոնել Մեսսին դարձել է թուրքական «Turkish Airlines»   ավիաընկերության դեմքը`բրենդի դեսպանը: Այդ կապակցությամբ պայմանագիրը կնքվել է Բարսելոնայի մարզադաշտում`Նոու Կամպում:

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Եվրոպայում լավագույն ավիաընկերության դեմքը»,-նշել է արգենտինացի ֆուտբոլիստը`իր երախտագիտությունը հայտնելով ընկերությանը այն բանի համար, որ օրերս նրանք սկսելու են ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Բուենոս Այրես:

«Turkish Airlines» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Իսայիլ Գերչեքը նշել է, որ արդեն երկրորդ տարին է իրենց ընկերությունը Եվրոպայում լավագույնն է ճանաչվել, այդ պատճառով էլ իրենք որոշել են համագործակցել աշխարհի լավագույն մարզիկներից մեկի`Լեոնել Մեսսի հետ, գրում է «Anadolu» գործակալությունը:

 

Դիտվել է 626 անգամ:
Print Friendly

Leave a Reply