«Արզնի» թռչնաբուծարանի մեքենայի վարորդի ոչ պատշաճ կառավարման արդյունքում թափքից թափված 9 կովից վեցը սատկել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2012 12:40

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ, 42-ամյա Ավետիս Մարտիրոսյանը, վարելով «Զիլ» մակնիշի 689 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Շահումյան գյուղի հատվածում, մի պահ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով թափքում եղած 9 խոշոր եղջերավոր անասուններ դուրս են շպրտվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անասուններից 6-ը տեղում սատկել են, իսկ 3-ը վնասվածքներ են ստացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խոշոր եղջերավոր անասունները պատկանում էին «Արզնի» թռչնաբուծարանի սեփականատեր Մարատ Ջանվելյանին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply