Թոշակառուն ավտոբուսում մոռացել է կես միլիոն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 13:16

Ավստրիայում մոռացկոտ թոշակառուն մազ էր մնում, որ զրկվեր իր ողջ խնայողությունից: Նա հաշվի վրայից հանել էր 390 հազար եվրո`ավելի քան կես միլիոն դոլար և ավտոբուսով ուղևորվել էր տուն: Սակայն կանգառում ավտոբուսից իջնելիս   նա պայուսակը մոռացել էր նստարանի վրա: Բարեբախտաբար, պայուսակը հայտնաբերել էր վարորդը: Բացելով այն և տեսնելով, որ պայուսակը լցված է թղթադրամներով, նա որպես ազնիվ մարդ դա հանձնել է ոստիկաններին:

Վերջիններն էլ գտել են տիրուհուն, քանի որ դրամի կողքին եղել են նաև թոշակառուի փաստաթղթերը:

Բայց ի՞նչն էր ստիպել կնոջը այդ խոշոր գումարով նստել ավտոբուս, հայտնի չէ: Իսկ վարորդին տիկինը այդպես էր շնորհակալություն չհայտնեց:

Ազնիվ արարքի համար նրան գովեց միայն ղեկավարությունը

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply