Շվեդացին նկարել է Մայդանեկի դիակիզարանի աճյունամոխրով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 11:59

Շվեդացի   գեղանկարիչ Կառլ Միքայել ֆոն Հաուսվոլֆը նկարել է դիակիզված մարդկանց աճյունամոխրով, որը նա ժամանակին հաջողացրել էր գողանալ Մայդանեկի համակենտրոնացման ճամբարից:

“Մոխիրն ասես էներգիա ուներ,  հիշողություն կամ մարդկանց հոգիներ` կտտանքի ենթարկված,  դժոխային տառապանք կրած մարդկանց , որոնք ի վերջո այլ մարդկանց կողմից սպանվել են 20-րդ դարի անողոք պատերազմում”,- ասում է նկարիչը:

Նա  մոխիրը խառնել է ջրին ու թղթի վրա ուղղանկյուններ նկարել, որոնք անսովոր ուրվագծեր են ստացել: Աճյունամոխիրը նա 1989-ին Լեհաստան կատարած այցի ժամանակ է գողացել:

Նկարը, որը ներկայացվել է շվեդական Լունդ քաղաքի պատկերասրահում, հրեական համայնքի  ու թանգարանի (կառուցվել է մահվան ֆաբրիկայի տեղում) աշխատակիցների վրդովմունքն է առաջացրել: Նրանք այդ արարքն անվանել են “աննկարագրելի բարբարոսություն”:

Հրեական համայնքի ղեկավար Սողոմոն Շուլմանը նկարն անվանել է  “ահավոր զզվելի”. “Ով  գիտի, գուցե այդ մոխիրն իմ հարազատներից է մնացել”,-ասել է նա:

Դիտվել է 1369 անգամ:
Print Friendly

Leave a Reply