Նախկին նավաստին ձերբակալվել է գաղտնի ինֆորմացիա տրամադրելու մեղադրանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 12:49

Միացյալ Նահանգների նախկին ռազմածովային մասնագետը ձերբակալվել է ամերիկյան սուզանավերի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ծպտյալ գործակալներին ինֆորմացիա տրամադրելու մեղադրանքով:

Վիրջինիա նահանգից 39 տարեկան Ռոբերտ Պատրիկ Հոֆֆմեն II-ը, ով 20 տարի ծառայել է ամերիկյան ռամածովային ուժերում որպես ռազմական մասնագետ և  թոշակի էր անցել 2011-ին, երեկ առավոտյան ձերբակալվել է լրտեսության փորձ կատարելու մեղադրանքով:

Միացյալ Նահանգների փաստաբանների գրասենյակը հայտարարել է, որ Հոֆֆմենի դատավարությունը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի. մինչ այդ նա կմնա բանտում:

Ըստ պաշտոնական տվյալների հոկտեմբերի 21-ին Հոֆֆմենը փորձել է ազգային անվտանգության վերաբերյալ ինֆորմացիա տրամադրել մարդկանց, որոնց ինքը համարել է ՌԴ կառավարության ներկայացուցիչներ: Նրա տրամադրած ինֆորմացիան վերաբերում էր ԱՄՆ սուզանավերին հետևելու մեթոդներին:

Կառավարությունը պնդում է, որ Հոֆֆմենը ցանկանում էր վնաս հասցնել Միացյալ Նահանգներին և այդպիսով օգնել ՌԴ-ին: Դատական փաստաթղթերը չեն նշում` արդյոք Հոֆֆմենը այդ ինֆորմացիայի համար գումար ստացել է, թե ոչ:

Սակայն իրավապահներից մեկը CNN-ին տեղեկացրել է, որ Հոֆֆմանը  նաև որոշակի գումար է ստացել, սակայն նա գումարի չափը չի նշել:

Այդ ինֆորմացիան Հոֆֆմենը տրամադրել էր Ազգային անվտանգության գործակալներին, ովքեր գաղտնի օպերացիա էին իրականացնում, և Ռուսաստանի կառավարությունը պաշտոնական հայտարարության մեջ այս հարցով չի մեղադրվում:

Հոֆֆմենի տան խուզարկության արդյունքում նրա կողմից նախկինում ռուսական կողմին որոշկի ինֆորմացիա  տրամադրելու փաստը հաստատող որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել:

Եթե Հոֆֆմենի մեղքը հաստատվի, ապա նա կդատապարտվի ցմահ ազատազրկման:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply