Թուրքական ընդդիմությունը պահանջում է Հայոց ցեղասպանության հարցով դիմել Հաագայի Միջազգային դատարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2010 23:59

Թուրքական ընդդիմությունը հանդես է եկել Հայոց ցեղասպանության թեմայով վեճերը իրավական հարթություն տեղափոխելու առաջարկությամբ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet»-ը, Փարիզի համալսարանի իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Ճապոնիայում և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի ԱԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս` Հանրապետական Ժողովրդական կուսակցության պատգամավոր 86-ամյա Մուստաֆա Շուքրյու Ալեքդագը այդ հարցի վերաբերյալ մի համառոտ իրավական փաստաթուղթ է մշակել ու ներկայացրել նախագահ Աբդուլլահ Գյուլին:

ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի և ցեղասպանության վերաբերյալ առ այսօր կայացրած բոլոր դատական որոշումների հիման վրա մշակված փաստաթուղթը մատնանշում է, որ Թուրքիայի առջև երկու ճանապարհ կա:

Առաջին, բողոք ներկայացնել Հաագայի Միջազգային դատարան այն երկրների դեմ, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը:

Երկրորդ, առաջարկել Հայաստանին համատեղ դիմում ներկայացնել Հաագայի Միջազգային դատարան, որպեսզի այդ կառույցն ուսումնասիրի «1915 թվականի իրադարձությունները»:

Ալեքդագը համարում է, որ «հայերի սուտը» ընդունած երկրների որոշումները հակասում են ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիային:

Կոնվենցիայի համաձայն, այլ պետության դեմ ուղղված մեղադրանքները պետք է հիմնվեն իրավականորեն լիազորված կառույցների համապատասխան որոշումների վրա:

Եթե նախապատվությունը տրվի երկրորդ տարբերակին, ապա այս դեպքում Թուրքիան միայնակ չի կարողանա գործել:

Դիտվել է 1678 անգամ:
Print Friendly

Leave a Reply