Գյումրու քաղաքապետը խոստանում է անել հնարավորը, որպեսզի այլեւս ոչինչ չհիշեցնի աղետալի երկրաշարժի մասին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 7, 2012 11:23
Հիշատակի օր լինելուց բացի դեկտեմբերի 7-ը նաեւ իշխանությունների համար անցած ճանապարհը գնահատելու եւ առաջիկա անելիքները ներկայացնելու առիթ է: Երկար տարիներ Սամվել Բալասանյանը հիշատակի միջոցառումներին ներկայանում էր որպես Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ այժմ «Արմենպրես»-ի թղթակցին Գյումրու զարգացման ծրագրերը ներկայացնում է արդեն որպես հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետ:
–Այս տարի առաջին անգամ գյումրեցիներհետ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը կհարգեք որպես քաղաքապետ: Ինչո՞վ կտարբերվիայս դեկտեմբերի 7-ը նախորդներից:
– Ցավակցում եւ խոնարհվում եմ զոհերի շիրիմների առաջ եւ կուզենամ, որ այդ տարելիցը նշելուց հետո, փորձենք փոխել մեր տրամադրությունը՝ հանուն առաջընթացի: Տխուր հուշերը միշտ մեզ հետ են, բայց ուզում եմ, որ փոխվի քաղաքի բարոյահոգեբանական մթնորոլտը: Ճիշտ է, պետք է հիշենք եւ հարգենք, բայց նաեւ պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնենք, որ առաջընթաց ունենանք, որն էլ հնարավորություն կտա փոխել մարդկանց:
Ցավի ու վշտի տրամադրությունը պետք է փոխել: Չեմ կարծում, որ դա այդքան էլ դժվար կլինի: Հաշմանդամների իրավունքերի պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանի դռները բացեցինք քաղաքում գործող հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կառույցների շահառուների առջեւ: Արվածը գրեթէ ոչինչ էր, բայց ներկաների մտածելակերպի մեջ, կարծում եմ, ինչ որ բան փոխվեց՝ զգացին, որ իրենց կողքին մարդ կա կանգնած: Մարդիկ միայն հոգսերի մասին չպետք է մտածեն՝ թող մտածեն, որ ունեն գեղեցիկ քաղաք:
–Երկրաշարժից 24 տարի անց ո՞րն է Գյումրու հիմնախնդիրը:
-Քաղաքը խնդիրներ շատ ունի, բայց գերխնդիրը աշխատատեղերի հարցն է:
–Կա՞ն ծրագրեր որոնց շնորհիվ հնարավոր կլինի մեղմել այդ խնդիրը:
-Գտնում եմ, որ նույնիսկ մշակույթը կարող է նպաստել հարցի լուծմանը: Մենք ունենք մշակույթ, բայց այն պետք է կարողանանք ճիշտ մատուցել, ներկայացնել մեր պատմությունը զբոսաշրջիկին, ինչն էլ հնարավորություն կտա սպասարկման ոլորտում ունենալ լուրջ աշխատատեղեր:
Մանր ու միջին բիզնեսի զարգացումը հնարավոր է լավ ծրագրերի շնորհիվ, այնպիսի ծրագրերի, որոնք կգրավեն ձեռներեցների եւ բարերարների ուշադրությունը: Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Արդեն հանդիպումներ ենք ունեցել տարբեր դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ: Կաջակցենք բոլորին, ովքեր հանդես կգան քաղաքում գործազրկության թվի նվազման խնդրին նպաստող ծրագրերով: Իմիջիայլոց, օրերս Գյումրի էր այցելել Նիկոլայ Ռիժկովը, ով խոստացավ հաջորդ տարի միջխորհրդարանական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել քաղաքում ՓՄՁ զարգացման ծրագրերի հարցը:
–Ուզում եք ասել, որ անօթեւանության խնդիրը լուծվա՞ծ է:
– Անշուշտ այդ խնդիրը եւս կարեւորում եմ, բայց ՀՀ կառավարությունը աջակցեց եւ դեռ աջակցում է այդ հարցում: Ներկա պահին Գյումրիում կառուցվում է եւս 420 բնակարան, որը շահագործման կհանձնվի 2013, սրանով, ճիշտ է, քաղաքում բնակարանային խնդիրը չի լուծվում, բայց երկրաշարժի հետեւանքով անօթեւանն ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված կարելի է համարել:
–Եթե բացառենք բնակարանաշինությունը, տեսանալի՞ են քաղաքի վերականգնման աշխատանքները Ձեզ համար:
-Անցած տարիների ընթացքում աշխատանքներ են իրականացվել տարբեր ծրագրերի, տարբեր երկրների ներդրումների շրջանակներում: Պետական բնակարանաշինական ծրագրերից բացի, խոշոր ծրագիր իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ, «Լինս»-ի հիմնադրամ եւ այլ միջոցներով՝ դրանք ուղղված էին եւ՛ բնակարանային, եւ՛ ճանապարհների, եւ՛ դպրոցաշինության, եւ՛ բուժհաստատությունների խնդիրների լուծմանը: Բայց, կարծում եմ, հիմա պետք է անենք այնպես, որ հասարակությունն այլեւս չտեսնի ավերված, քանդված, կամ վթարային շինություններ, որպեսզի ոչ մի բան չհիշեցնի աղետը:
– Պարո՛ն Բալասանյան, Ձեր պաշտոնավարումից հետո, Գյումրու քաղաքապետարանումկատարվեցին որոշ փոփոխություններ, բացվեցին նաեւ նոր բաժիններ: Արդիակա՞ն էր այդխնդիրն այս պահին:
-Նոր բաժիններ դեռ չեն բացվել: Առայժմ հաստիքացուցակը ավագանին հաստատել է եւ հիմա այն ուղարկվել է լիազոր մարմին: Կա առաջարկություն արտաքին հարբերությունների, վերահսկողության, համատիրությունների գործունեության համակարգման բաժինների ստեղծման վերաբերյալ, երբ լիազոր մարմինը հաստատի, նոր կկարողանանք ասել, թե ինչ բաժիններ կբացվեն եւ ինչ հաստիքներով կգործեն:
–Գյումրու նորընտիր ավագանին արդեն գումարել է իր անդրանիկ նիստը: Այն որոշ չափովտարբերվում էր նախորդ գումարման նիստերից: Ինչպիսի՞ աշխատանք եք սպասումառաջիկայում:
-Դա կապված է նաեւ ավագանիների աշխատանքից: Ես գործելու եմ այն կանոնակարգով, որն ընդունվեց մեր կողմից անդրանիկ նիստի ժամանակ: Հիմա մենք պետք է կարողանանք հնարավորինս կայացնել այդ ինստիտուտը: Մենք առաջիկայում ունենք եւս երկու արտահերթ նիստ, որից հետո կերեւա աշխատանքը: Հիմա ներկայացվելու է քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը, որը շատ կարեւոր է եւ պետք է անպայման հասարակական հնչեղություն տանք դրան՝ ներկայացնելով հասարակության բոլոր խավերին՝ հասարակական կազմակերպություններին, մտավորականներին եւ այլն, որ բոլորն իմանան, թե ինչ ենք անելու եւ ինչ ծրագրեր են կարեւորվում:Քառամյա ծրագիրն այն ուղեցույցն է, որով մենք պետք է ուղղորդվենք չորս տարի շարունակ: Իհարկե, ավագանու անդամները եւս պետք է մասնակցություն ունենան եւ շահագրգիռ լինեն: Նրանք պետք է նաեւ միշտ ակտիվ շփումներ ունենան իրենց ընտրողների հետ:
–Արդեն ավելի մոտիկից ծանոթ լինելով քաղաքի խնդիրներին` չե՞ք փոշմանել, որ հրաժարվել եքպատգամավորական պատգամավորի մանդատից:
-Ես հպարտ եմ ծառայել գյումրեցիներին:
Հարցազրույցը՝ Արմենուհի Մխոյանի






Facebook
Tweet This
Email This Post
