Թուրքիայում առատ ձյան պատճառով մայթը գետնի տակ է անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 7, 2012 11:04

Առատ ձյան պատճառով Թուրքիայի հյուսիսում, Անկարայից ոչ հեռու մարդաշատ փողոցում մարդ է ընկել  փոսը: Բանն այն է, որ ասֆալտը չի դիմացել ձյան ծանրությանը: Ականատեսները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես դա կարող էր պատահել ու ամենում մեղադրում են կոմունալ ծառայություններին:

Վերջիններս էլ իրենց հերթին հավատացնում են, որ նորոգման աշխատանքները նորմալ են ընթանում ու շատ շուտով մայթը կնորոգվի:

Տուժածը կոտրվածքներով գտնվում է  հիվանդանոցում:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply