Մեքենան ընկել է ձորը և բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2012 10:52

Դեկտեմբերի 7-ին, ժամը 06.35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մեղրի – Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առաջամասով կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.11-ին, մարվել` 07.13-ին:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 32ԼԼ652 պ/հ ավտոմեքենան բախվել է սյանը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից ընկել է ձորը և բռնկվել:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Տուժածներ չկան:

 

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply