Ավտոմեքենան բախվել է պատին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 7, 2012 10:50

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` նախկին «Երիտասարդական պալատի» մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 33 ՕT 445 պ/հ ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1952 թ. ծնված Հ.Մինասյանը, թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

 

Դիտվել է 623 անգամ:
Print Friendly

Leave a Reply